211652_close_icon
views-count1116 դիտում article-date 14:11 06-05-2014

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր ցանկությունն է, որպեսզի Պորտուգալիան ունենա իր հաստատուն տեղը Հայաստանի բարեկամների շարքում: Վստահ եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ ամեն ինչ անելու եք»,-դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Զրուցակիցների համոզմամբ, հայ-պորտուգալական երկկողմ հարաբերությունների և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար մեծ ներուժ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր պայմանները կան: Նախագահ Սերժ Սարգսյանը և Պորտուգալիայի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչին, նրանց համոզմամբ, զգալիորեն կարող են նպաստել բարձրաստիճան փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

Նմանատիպ նյութեր