1446 դիտում
18:15 05-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել է հայ և ռուս գործընկերների եռօրյա համատեղ աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարկադիր կատարման ծառայությունում այսօր շարունակվել են եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակության հետ հայ գործընկերների աշխատանքային քննարկումները:
Այսօր կայացած երկկողմ հանդիպման արդյունքում հայ և ռուս գործընկերները պայմանավորվել են մոտ ապագայում քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման գործող մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը Ռուսաստանում ներդնելու վերաբերյալ:
Բարձր գնահատելով երկու համանման ծառայությունների երկարատև համագործակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ ՀակոբՀակոբյաննանդրադարձել է գործընկեր կառույցի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այլև արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվելնաև կողմերին հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում առավել ընդլայնված ձևաչափով հանդիպում-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:
Ռուս գործընկերները Ծառայության ղեկավարին հրավիրել են մասնակցելու առաջիկայում Մոսկվայում կայանալիք միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ Երևանում արձանագրված արդյունքներիշուրջ կողմերն առավել առարկայական պայմանավորվածություններ ձեռք կբերեն:
Աշխատանքային քննարկումներից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող ՀակոբՀակոբյանի ուղեկցությամբ ռուս գործընկերներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
18:07 04-06-2019
Հարկադիր կատարման ծառայությունում շարունակվում են հայ և ռուս գործընկերների աշխատանքային քննարկումները
3822 դիտում
20:14 22-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
520 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա