Հարկադիր կատարման ծառայությունում շարունակվում են հայ և ռուս գործընկերների աշխատանքային քննարկումները
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական պրիստավնրի դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ շարունակում են հարկադիր կատարման ոլորտին վերաբերող հարցերի շուրջ աշխատանքային քննարկումները:
Օրվա քննարկումների առանցքային թեման երկու պետություններում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման առանձնահատկություններն են: Գործընկերներին ներկայացվել ենԾառայությունում հարուցվածոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման առանձնահատկությունները՝ հայցի ապահովում, պարտավորեցում, վտարում:
Ռուս գործընկերների համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացրել ոչ գույքային բնույթի վեճերից ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված կատարողական վարույթները, քանի որ առնչվում են երեխաների իրավունքներին:
Աշխատանքային քննարկումներից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի ուղեկցությամբ ռուս գործընկերներն այցելել են նաև Ծառայության վարչական շենքի հարևանությամբ գտնվող երեխաների տեսակցությունների սենյակ՝ «Հեքիաթային տնակ»:
Աշխատանքային քնարկումները կշարունակվեն նաև վաղը: