Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել է կենտրոնական մարմնի 2017 թ-ի միջոցառումների կատարողականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ծառայության կենտրոնական մարմնի 2017 թվականի միջոցառումների կատարողականը:
Կենտրոնական մարմնի բաժինների պետերն օրակարգում ներառված 81 հարցերի շուրջ հանդես են եկել առանձին զեկույցներով՝ ընդգծելով տարվա ընթացքում իրականացված և իրագործման փուլում գտնվող առանցքային միջոցառումները, որոնք ամրագրված էին 2017 թվականին իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագրով:
Կարևորելով 2017 թվականին կատարված բոլոր աշխատանքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինել և ծրագրված միջոցառումներն իրականացնել հստակ նախանշված ժամկետներում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում: