211652_close_icon
views-count70126 դիտում article-date 19:35 04-06-2019

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. ուժեղ կարկուտն իր սև գործն է արել. Վնասները բավականին մեծ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզում մոտ մեկ ժամ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել: Շուրջ 15 րոպե տեղացած կարկուտը վնասել է մեքենաներ, ծառերի բերքը, ճանապարհները: Կարկուտից հետո հորդառատ անձրև է տեղացել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ րոպեների ընթացքում կարկուտը սպիտակ շերտով է պատել ճանապարհները: Այս պահին մարդիկ սպասում են, որպեսզի իրենց այցելեն Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուները, որպեսզի, ինչպես իրենք են ասում՝ խելք խելքի տան և տեսնեն, թե ինչով կարող են մարդկանց օգնել: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր