Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ուժեղ կարկուտն ու անձրևը անհանգստություն են պատճառել սիսիանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ուժեղ կարկուտ ու անձրև է տեղացել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ կարկուտն ու անձրևը վայրկյանների ընթացքում Սիսիան քաղաքում գյուղատնտեսությունն ամբողջովին հավասարեցրել է զրոյի:
Այս պահին Սիսանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը տեղում ծանոթանում է պատճառած վնասների չափին, որպեսզի կատարվածի մասին տեղեկությունը փոխանցի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:
Փողոցներում կարկուտն ու անձրևը մեծ վարարումով հոսում են, որոշ փողոցներում էլ ջրի բարձրությունն անցնում է 40-50 սմ-ը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գոռ Համբարձումյանի