211652_close_icon
views-count3448 դիտում article-date 16:28 03-06-2019

Սաակաշվիլին պատմել է, որ մարիխուանա է ծխել և այն իրեն դուր չի եկել

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «1+» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ Ամստերդամում ուսանողական տարիներին մարիխուանա է ծխել, ինչը իրեն բոլորովին դուր չի եկել, հայտնում է Ria Novosti-ն։ «Երբ ես ուսանող էի, մարիխուանա փորձեցի։ Սակայն ինձ դուր չեկավ այն։ Ինձ դուր չի գալիս նրա համն ու հոտը։ Այդ իսկ պատճառով դրա երկրպագուն չեմ»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը։ Վերջինս Նիդերլանդներում էր բնակվում մինչև այն պահը, երբ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով վերականգնվեց իր ուկրաինական քաղաքացիությունը։ Հրամանագրի՝ ուժի մջ մտնելու հենց հաջորդ օրը Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինա։

Նմանատիպ նյութեր