16930 դիտում
02:15 03-06-2019
ConiFA ConiFA-Ի ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 2-ին Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտը հյուրընկալել է 2 թիմի:
Նույն օրը Մարտակերտում տրվել է ConiFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկը:
Մարզադաշտը շատ հարմար էր խաղացողների համար, որն Արցախում երեւի թե ամենամեծ մարզադաշտն է:
Մինչ ֆուտբոլային խաղի սկսելը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի ու պարի պետական համույթը հանդես է եկել երգերով:
Մարզադաշտ են մտել 2 թիմ՝ PADANIA-ի եւ SZEKELY LAND-ի հավաքական թիմերը:
Արդյուքնում 4:0 հաշվով հաղթել է Պադանիայի հավաքականը:
ConiFA-ի Եվրոպայի առաջնությանը Մարտակերտի մարզադաշտում դիտելու էին եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, N միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանը, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, զորամասերի սպաներ եւ զինվորներ» ռուսաստանաբնակ մարտակերտցիներ, հյուրեր եւ քաղաքի հասարակությունը:
Ազատամարտիկների փողոցում տեղադրվել են տաղավարներ, տեղում թխվել է ժենգյալով հաց, պատրաստվել խորոված եւ այլ սննդամթերքներ:
[b]Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
«Ջրաբերդ» պաշտոնաթերթի
գլխավոր խմբագիր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
2782 դիտում
15:49 28-05-2016
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության մեկնարկը անհաջող ստացվեց
2899 դիտում
19:55 13-08-2018
CONIFA-ի ֆուտբոլի միջազգային մրցաշարը կանցկացվի Արցախում