211652_close_icon
views-count2785 դիտում article-date 15:49 28-05-2016

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության մեկնարկը անհաջող ստացվեց

Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Առաջին տուրում Լիլիթ Գալոյանը պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային: Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին:

Նմանատիպ նյութեր