3970 դիտում
21:58 10-10-2018
ConiFA-ն ֆուտբոլի 2019թ.-ի եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախում. պետնախարարն առաջին խորհրդակցությունն է հրավիրել
Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) 2019թ.-ի հունիսի 4-15-ին կայանալիք եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում:
Առաջնության պատշաճ կազմակերպման համար Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացվել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները:
Իր խոսքում պետնախարարը ողջունել է ConiFA-ի որոշումը և նշել, որ անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի մրցաշարն անցկացվի բարձր մակարդակով: Այդ կապակցությամբ նախ ներկայացվել են առաջնության պահանջներն ու խնդիրները, որից հետո խորհրդակցության մասնակիցները հայտնել են իրենց կարծիքներն ու առաջարկները: Մասնավորապես նշվել է, որ սահմանված ժամկետներում պետք է մայրաքաղաքի և շրջանների ֆուտբոլի այն մարզադաշտերը, որտեղ նախատեսված է խաղերի անցկացումը, համապատասխանեցվեն պահանջվող չափանիշներին: Քննարկվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, առաջնության լայն լուսաբանման, մշակութային ծրագրերի կազմակերպման և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
«Անհրաժեշտ է հստակեցնենք առաջնությանը մասնակից բոլոր հավաքականների ու երկրպագուների ընդունմանը, նրանց համար հաճելի միջավայրի ստեղծմանը վերաբերող բոլոր հարցերը: Այդ խոշոր միջոցառումը պետք է վերածենք ֆուտբոլային իսկական տոնի, որպեսզի հայ հանդիսատեսն այն լիարժեք վայելի», - ասել է Գ. Մարտիրոսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջնության կազմակերպմանը վերաբերող մի շարք
տեխնիկական հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
16930 դիտում
02:15 03-06-2019
ConiFA ConiFA-Ի ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2899 դիտում
19:55 13-08-2018
CONIFA-ի ֆուտբոլի միջազգային մրցաշարը կանցկացվի Արցախում
946 դիտում
23:27 01-03-2023
Արցախի նորանշանակ պետնախարարն առաջին խորհրդակցությունն է անցկացրել․մի շարք հանձնարարականներ են տրվել
Այս բաժնից
553 դիտում
22:12 03-05-2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա
571 դիտում
21:15 03-05-2024
Դեսպան Քվինը ողջունել է հայ լրագրողներին և մեդիադաշտի ներկայացուցիչներին
697 դիտում
20:52 03-05-2024
Կիրանց տանող ճանապարհը բացվել է