211652_close_icon

CONIFA-ի ֆուտբոլի միջազգային մրցաշարը կանցկացվի Արցախում

views-count3175 դիտում article-date 19:55 13-08-2018
CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանո ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը անցկացվելու է Արցախի Հանրապետությունում, հայտնում է Արցախի ֆուտբոլային լիգայի մամուլի քարտուղարությունը: Conifa Europe-ն այդ որոշումը կայացրել է Ֆուտբոլի Եվրոպական ասոցացիաների համաժողովում, որտեղ որոշվել է, որ մրցաշարը անցկացվելու է Արցախում 2019 թվականի հունիս ամսին: Մրցաշարի անցկացման մանրամասները հայտնի են լինելու շուտով: CONIFA-ի ներկայացուցիչները հուլիսի սկզբին ժամանել էին Արցախի Հանրապետություն և հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ:

Նմանատիպ նյութեր