211652_close_icon
views-count2894 դիտում article-date 12:48 02-06-2019

Փրկարարները ՀՀ մի քանի մարզերում նկատված տարատեսակ օձերին անվտանգ տարածք են տեղափոխել

Հունիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում և Քարաշամբ գյուղումեն օձեր նկատվել: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր