Նորագավիթի տներից մեկի մոտակայքում նկատված օձը փրկարարները տեղափոխել են անվտանգ տարածք
                        Հուլիսի 23-ին, ժամը 11:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

