211652_close_icon
views-count3450 դիտում article-date 23:16 03-05-2018

Փրկարարները ավտոմեքենայի անվաթևի տակից հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Մայիսի 3-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes J60» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 3-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 47-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարրաները Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 3-ին, ժամը 11:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 14-րդ փողոցի տներից մեկի պատի ճեղքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 3-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 26 հասցեում գտնվող թիվ 7 մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր