Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել իժ և գյուրզա տեսակի օձերին
Օգոստոսի 30-ին, ժամը 20:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 10։56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի փողոցի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան հյուրասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: