211652_close_icon
views-count75175 դիտում article-date 14:16 02-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում, որը նաև բնակելի է, զենք-զինամթերք կա և պատերը թեքվել են. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և վարչական շրջանի ղեվավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտկարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Նոր Նորքի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը: Պարզվել է, որ շենքի առաջին հարկի չօգտագործված տարածքի պատերից մեկը՝ ոչ հիմնական, առանձնացել է հիմնական շինությունից ու թեքվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ԱԻՆ ՓԾ ահազանգողները հայտնել էին, որ ներսում զենք-զինամթերք կա, սակայն փրկարարներն ու ոստիկանները, մտնելով ներս, պարզել են, որ այդ ամենը խաղալիքներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր