211652_close_icon
views-count20198 դիտում article-date 17:10 31-07-2015

Արտակարգ դեպք Երևանում. ահազանգ է ստացվել, որ բնակելի շենքում պայթուցիկ սարք կա. ժամանել են մեծ թվով փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի նրբանքի 14 շենքի նկուղում պայթուցիկ սարք է տեղադրված և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 19 ջոկատը սակրավորներով և թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ չի հայտնաբերվել և պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, իսկ ահազանգողը նշված շենքի բնակչուհի Լ.Ա.-ն է, ով ըստ հարևանների ունի հոգեկան խնդիրներ: Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր