211652_close_icon
views-count119488 դիտում article-date 15:08 31-05-2019

Արտակարգ դեպք Երևանոււմ. 30-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, ով փորձել է ոստիկաններին մոլորեցնել, որ ինքը վայր է ընկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18;00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 16 հերթապահ խումբը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ հետաքննիչ Միրզոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Հայկ Թամրազյանն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Չեխովի փողոցում վայր ընկնելու հետևանքով։ Մինչ բժիշկներն անհրաժշտ օգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Հ. Թամրազյանի հայտնած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Նրա հետ Հայկ Հովսեփյան և Չեխովի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Հովհաննես Մարտիրոսյանի մասնակցությամբ, ինչի հետևանքով էլ Հ. Թամրազյանը վնասվածք է ստացել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է լուսանկարներ, որը տրամադրել է մեր ընթերցողը դեպքի վայրից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր