211652_close_icon
views-count25563 դիտում article-date 10:01 25-09-2024

Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ տղամարդը գաղտնի մուտք է գործել 87-ամյա հարևանուհու այգի, փորձել ընկույզ գողանալ, սակայն ընկույզի ծառից վայր է ընկել և կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 02։00-ի սահմաններում ընկուզենու ծառից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա, ձախ թիակի կոտրվածք, գոտկային ողերի փուշ ելուների կոտրվածք» ախտորոշմամբ շտապ օգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արտյոմ Ս․-ին:   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտյոմ Ս․-ն նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, մուտք է գործել իր տան հարևանությամբ գտնվող 87-ամյա Ռոզա Մ․-ին պատկանող ցանկապատված այգի՝ ընկուզենու ծառից ընկույզ գողանալու նպատակով, սակայն ընկուզենու ծառից վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր