211652_close_icon
views-count21650 դիտում article-date 18:13 04-06-2024

Դանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում․ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված տղամարդը փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, թե իբր ապակիների վրա է ընկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ին սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին են զանգահարել Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից և հայտնել, որ «Ձախ ազդրի հետին մակերեսի վերին առաջնային շրջանի կտրած-ծակած վերքեր՝ արտաքին արյունահոսությունով, ձախ ծոծրակային շրջանի կտրած-ծակած վերք, հետանցքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Գոռ Կ․-ն է:

Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է կոտրված ապակիների կտորների վրա վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 19։30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում «Վարդենիս» ցուցանակի մոտակայքում, վիճաբանության ընթացքում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Արմեն Մ․-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Գոռ Կ․-ին՝ պատճառելով վերը նշված վնավածքները:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցներ՝ Արմեն Մ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր