211652_close_icon
views-count2191 դիտում article-date 20:11 30-05-2019

Հայի սրտով ֆրանսուհին այցելել է ապագա բժիշկներին ու հայրենիքի պաշտպաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ԵՊԲՀ ապագա բժիշկները, կենտրոնում բուժում ստացող հայրենքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և անվան բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ այսօր հյուրընկալեցին ֆրանսիահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին: Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ ճանաչված երգչուհին շրջեց կենտրոնում, ծանոթացավ տարածաշրջանի համար բացառիկ վերականգնողական համալիրի, այստեղ իրականացվող աշխատանքների ու զարգացման ծրագրերի հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են ինչպես առողջական, այնպես էլ զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը: Ֆրանսիահայ սիրված երգչուհին, շրջապատված ապագա բժիշկներով ու հայրենիքի պաշտպաններով, կիսվեց ստացած տպավորություններով և իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար: Ռոզի Արմենը հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում ու գնահատում են նրա արվեստը: Այս անգամ «հայի սրոտով ֆրանսուհին» Հայաստան է ժամանել բեմական գործունեության 60-ամյակին նվիրված համերգին հանդես գալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր