Էդեն Ազար. Կարծում եմ, եկավ հրաժեշտի ժամանակը
Եվրոպա լիգայի եզրափակչում «Արսենալին» 4-1 հաշվով հաղթելուց և Գավաթը նվաճելուց հետո «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ հեռանում է ակումբից:
«Այո, ես կարծում եմ, որ սա հրաժեշտի խաղն էր: Սակայն ֆուտբոլում երբեք չես իմանա, թե ինչ տեղի կունենա: Միշտ երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում:
7 տարի եմ անցկացրել աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Այժմ երևի, եկել է նոր մարտահրավերի ժամանակը»,- ասել է Ազարը:
Նշվում է, որ հունիսի 3-ին Ազարը ներկայացվելու է որպես «Ռեալի» խաղացող:


