Էդեն Ազար. Վերջին 10-15 տարում «Բարսելոնայի» ու Մեսիի մակարդակի թիմ ու խաղացող չկա
Բելգիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:
«Վերջին 10-15 տարում «Բարսելոնայի» կարգի թիմ չկա, և Լեո Մեսիի մակարդակին մոտ ֆուտբոլիստ էլ չկա:
Դրանք հիանալի խաղեր կլինեն և ինձ համար մեծ փորձ: Ես պարզապես ցանկանում եմ խաղադաշտ վերադառնալ», ասել է Ազարը: