Ռոնալդուն 1 մլն եվրոյով նոր սուպերմեքենա է գնել՝ McLaren Senna. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր սուպերմեքենա է գնել՝ McLaren Senna: Մեքենայով տուն գալով, նա մտերիմներին խնդրել է տեսանկարահանել այն, այնուհետև տեսանյութը տեղադրել է ինստագրամում և գրել. «Վայելիր: Հրաշալի նվեր է ինքս ինձ՝ մրցաշրջանի ավարտի կապակցությամբ»:
Նոր մեքենան անվանել են լեգենդար բրազիլացի ավտոարշավորդ Այրտոն Սենայի պատվին, որը հենց McLaren-ով էր նվաճել իր բոլոր տիտղոսները:
Մեքենայից արտադրվել է ընդամենը 500 հատ, բոլորն էլ արդեն պատվիրված են եղել: Արժեքը՝ 1 միլիոն եվրո: Մեքենայի հզորությունը կազմում է 789 ձիաուժ:
Նշենք, որ Ռոնալդուի միայն տարեկան աշխատավարձը կազմում է 26 մլն եվրո: