Ռոնալդուն 19 մլն եվրոյով սեփական ինքնաթիռ է գնել. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 19 միլիոն եվրոյով մասնավոր Gulfstream G200 twin-engine ինքնաթիռ է գնել:
Նշվում է, որ օդանավում կա լոգարան, հանդերձարան և խոհանոց: Այն կարող է տեղափոխել մինչև 10 հոգի:
Պորտուգալացի ֆուտբոլիստը առաջին թռիչքը սեփական ինքնաթիռով կատարել է նոյեմբերի 10-ին՝ այցելելով Լոնդոնում իր մասին ֆիլմի շնորհանդեսին:
Նշենք, որ Ռոնալդուն հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը: Նրա միայն աշխատավարձը տարեկան կազմում է 17 մլն եվրո: