Ֆլոյդ Մեյվեյզերը 3,5 մլն դոլարով նոր սուպերմեքենա է գնել
Ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը 3,5 միլիոն դոլարով ձեռք է բերել Bugatti Veyron Grand Sport Vitesse մեքենան, ինչի մասին հայտնել է թվիթերի իր էջում:
Նշենք, որ Մեյվեյզերը ներկայումս հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: 2014թ. հունիսի 1-ից 2015թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Մեյվեյզերը վաստակել է ռեկորդային՝ 300 միլիոն դոլար: