109801 դիտում
20:32 28-05-2019
Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները արտառոց դեպք են բացահայտել Երևանում
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են Երևանում տեղի ունեցած արտառոց դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի բնակիչ Վ. Բ.-ն և և նրա կինը՝ Ա. Պ.-ն:
Պարզվել է, որ ոմն Արմեն 2017թ.-ից Վ. Բ.-ի կնոջ մերկ լուսանկարները տարածելու սպառնալքի տակ ստիպել է, որպեսզի Ա. Պ.-ն իր հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենա:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծալապակասը այդ կնոջը նաև շանտաժ է արել, ստիպել, որպեսզի իր աշխատավայրից, որը Երևանում գործող մեծ առևտրի կենտրոն է, գողություններ կատարի և գողացված ապրանքը հանձնի իրեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: