54227 դիտում
20:39 25-02-2017
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արմավիրի ոստիկանության ծառայողները բացահայտել են Արմավիրի քաղաքապետարանի և մի քանի բնակարանային գողության դեպքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հարություն Սրեյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քր.օրի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արմավիր քաղաքի բնակիչներ, 28-ամյա Արման Գալստյանի և 29-ամյա Գրիգոր Խաչատրյանի նկատմամբ։
Վերջիններս կասկածվում են 2015 թվականի մարտի 10-ին Արմավիրի քաղաքապետարանից կատարած գողության մեջ։
Այդ օրը նրանք ապօրինի ներս են մտել քաղաքապետարան և սպասարկման և գանձման բաժնի չհրկիզվող պահարանից հափշտակել 106.000 դրամ, 50 ԱՄՆ դոլար և համակարգիչ։
Պարզվել է նաև, որ նրանցից մեկն էլ Արմավիր քաղաքում կատարել է մի քանի բնակարանային գողություններ։ Գողացված իրերի մի մասը հայտնաբերվել է։
Քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվել են և օրենքով սահմանված ձերբակալման պահը լրանալուց հետո չի բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ պահանջելով որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
21:36 29-04-2019
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
9714 դիտում
11:29 15-02-2018
Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները անասնագողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2370 դիտում
16:54 20-06-2019
Բազումի ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)