1742 դիտում
09:01 28-05-2019
Կստեղծվի նոր մոդելի ոստիկանություն. մանրամասներ՝ ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի: Մինչև հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում և արդեն կընդունվի վարչապետի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչև 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանություն ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում:
Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչև այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների և դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը, դա արվելու է մինչև 2022 թվականը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
56803 դիտում
09:25 08-10-2020
Ադրբեջանը դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից․ «Հայաստանի Հանրապետություն»
2761 դիտում
21:16 21-02-2021
Արշավիր Ղարամյան. Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1978 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am