Ադրբեջանը դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում սանձազերծած հերթական պատերազմի մեկնարկի օրվանից երկրաչափական պրոգրեսիայով նվազում է Ադրբեջանի՝ որպես սուվերեն պետության դերը միջազգային հարաբերություններում:
Եթե սկզբնական շրջանում Թուրքիան կուլիսներից էր փորձում կառավարել Ադրբեջանը՝ ինչ-որ տեղ վերջինիս թողնելով ինքնավարության դրսևորման որոշակի էլեմենտներ, ապա այսօր մեր թշնամի պետությունը դա էլ չի կարողանում անել: Թուրքիան բացահայտ ղեկավարում է այդ պետությունը, ավելին՝ արդեն բացառապես վերջինս է արձագանքում Ադրբեջանին ուղղված միջազգային հարցադրումներին և կոչերին:
Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, որպես սուվերեն պետություն, դուրս է մղվում աշխարհի քաղաքական քարտեզից, հայոց բանակը ռազմաճակատում կերտում է սեփական հաղթանակը ազերի, թուրք և իսլամիստ-ահաբեկչական ուժերի դեմ՝ սեփական բազուկներով կերտելով իր պատմության հերթական ոսկե էջը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]