211652_close_icon
views-count2716 դիտում article-date 21:16 21-02-2021

Արշավիր Ղարամյան. Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից

Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից եւ մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։

«Թե բա լեգիտիմություն:

Վերջին երեք տարիներին Հայաստանի (ՀՀ եւ ԱՀ) ներքին եւ արտաքին գործընթացների, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոտնձգությունների կապակցությամբ այսպես կոչված միջազգային հանրության անտարբեր լռությունը փաստում է, որ Հայաստանը որպես սուբյեկտ վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից եւ մնացել է որպես օբյեկտ՝ աշխարհի ֆիզիկական քարտեզի վրա:

Հ.Գ. Մինչ քաղաքական դաշտի հիմնական խաղացողների մի մասը «պլան» է մշակում եւ աճեցնում, մյուս մասը պատրաստվում է իրացնել «պլան Ա»-ն կամ «պլան Բ»-ն:

Ռուսական մի շատ հայտնի ասացվածք կա, որը շատ լավ է բնութագրում սույն իրավիճակը եւ այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը՝ «Против лома нет приема, если нет другого лома»»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր