«Արսենալը» ՈւԵՖԱ-ին վերադարձրել է Բաքվի եզրափակչի 2300 տոմս
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես ՈւԵՖԱ-ին վերադարձրեց Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման 2300 տոմս:
Դրանք այն երկրպագուների տոմսերն են, որոնք այդպես էլ չեն ցանկացել մեկնել Բաքու:
Նման խնդիրներ ունի նաև եզրափակչի մյուս մասնակիցը՝ «Չելսին»: Սպասվում է, որ ընդհանուր առմամբ ետ կվերադարձվի 6000 տոմս:
Տոմսերի հետ մասին «Արսենալը» ՈւԵՖԱ-ին նաև բողոք է ներկայացրել՝ եզրափակիչ խաղի անհաջող ընտրության համար: Ի պատասխան ՈւԵՖԱ-ն ակումբներին խորհուրդ է տվել հնարավորություն գտնել և երկրպագուներին օգնել Ադրբեջան հասնել ավելի փոքր գումարներ դիմաց:
«Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:


