ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի պաշտոնական գնդակը
                        ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչ խաղի պաշտոնական գնդակը: Սկսած  փլեյ-օֆֆ փուլից բոլոր խաղերը կանցկացվեն «adidas Finale Lisbon Official Match» կոչվող գնդակով: Նոր գնդակի վրա պատկերված կապույտ գույնը խորհրդանշում է Պորտուգալիայի նավագնացության ժառանգությունը, իսկ նարնջագույնը Լիսաբոնի տների տանիքների գույնը:  
Հիշեցնենք, որ 2013/14 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը տեղի  կունենա Լիսաբոնի «Էստադիո Դա Լուժ» մարզադաշտում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

