Արթուր Ալեքսանյան. Շարժվում ենք առաջ` դեպի Եվրոպական խաղեր
Հունահռոմեական ոճի ըմբի, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ղազախստանում Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո գրառում է կատարել սոցիական ցանցի իր էջերում:
«Շնորհակալ եմ շնորհավորանքների և միշտ իմ կողքին լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ` դեպի Եվրոպական խաղեր»,- գրել է Ալեքսանյանն Instagram-ում:
Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այս տարվա հունիսի 21-ից 30-ը:


