211652_close_icon
views-count6844 դիտում article-date 15:10 23-06-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Արթուր Ալեքսանյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանն է (98 կգ): Արթուրը գյումրեցի է: Ծնվել է 1991 թվականին: Նախորդ երկու տարիների Հայաստանի լավագույն մարզիկն իր քաշային կարգում աշխարհում լավագույններից մեկն է: Ալեքսանյանն աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում հայ ըմբիշը բավարարվեց միայն բրոնզե մեդալով: Ըմբշամարտի հայկական դպրոցի ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը չի սիրում լրագրողների հետ զրուցել, սիրում է ֆուտբոլ խաղալ և գյումրեցուն հատուկ հումոր ունի: Մասնագետներից շատերը Ալեքսանյանից ոսկե մեդալ են ակնկալում արդեն այս Օլիմպիական խաղերում: Մարզասերների շրջանում նրան ճանաչում են որպես «Ճերմակ արջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր