Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է մայիս ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 20-ից 24-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2750 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 4 զանգ-բողոքի:
Մայիսի 20-ից 24-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1321 քաղաքացի: