Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է մայիս ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 13-ից 17-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2825 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 5 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 6 զանգ-բողոքի:
Մայիսի 13-ից 17-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1535 քաղաքացի: