211652_close_icon
views-count2688 դիտում article-date 23:56 26-05-2019

Մեքսիկայի բնապահպանության նախարարը սկանդալից հետո հրաժարական է տվել

Մեքսիկայի բնապահպանության նախարար Խոսեֆա Գոնսալես Բլանկոն լքել է իր պաշտոնը: «Ես նախագահ Լոպես Օբրադորին աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել», գրել է Բլանկոն իր թվիթերում: Նման որոշման պատճառ է դարձել մայիսի 24-ին «Աերոմեխիկո» ավիաընկերության չվերթի շուրջ տեղի ունեցած սկանդալից հետո՝ Մեխիկոյից Մեխիկալի: Նախարարը այդ չվերթից ուշանալիս է եղել և ինքնաթիռի թռիչքը հետաձգել էին 40 րոպով՝ իբրև թե պետության ղեկավարի հրահանգով: Արդեն նախկին նախարարը նշել է, որ այդ օրը իր պատճառով տեղի է ունեցել կոմերցիոն չվերթի հետաձգում: «Իրական փոփոխությունները պահանջում են, որպեսզի արտոնյալներ չլինեն, որպեսզի մեկ մարդու շահը, նույնիսկ հանուն նրա ծառայողական պարտականությունների կատարման, մեծամասնության շահերից ավելի կարևոր չհամարվեր», հավելել է Գոնսալո Բլանկոն: Նա ընդգծել է, որ նախագահի կողմից չվերթը հետաձգելու հրահանգ չի եղել և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իր վրա: Լոպես Օբրադորը ընդունել է Գոնսալո Բլանկոյի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր