211652_close_icon
views-count3961 դիտում article-date 10:18 25-05-2023

Նորմալ պետություններում նմանօրինակ սկանդալից հետո բուհի ղեկավարը հրաժարական կտար․ Կարեն Հեքիմյան

«Ցրտադիմացկուն կովերի և Հայաստանի չեղած կադաստրի վկայականի վերաբերյալ Փաշինյան Նիկոլի դարակազմիկ մտքերի ֆոնին, աննկատ մնաց ԵՊՀ-ի դեկաններից մեկի, վերջինիս տեղակալի և մի քանի դասախոսների ձերբակալման լուրը: Ըստ ԱԱԾ-ի, վերջիններս կաշառակերությամբ են զբաղվել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Երբ 2021թ ԵՊՀ-ի ռեկտոր կարգվեց Հ.Հ-ն, գրեթե բոլոր նախկին բարձրաստիճան համալսարանականները կերպարանափոխվեցին՝ նախկիններից դարձան ներկա: Երբ 2021թ սկսած, իրավապահ մարմիններն ազդարարում էին ԵՊՀ-ում տեղ գտած չարաշահումների մասին, Հ.Հ-ն և վերջինիս կերպարանափոխված թիմը շտապում էին հանրությանը «պարզաբանել», որ չարաշահումները վերաբերում են նախկինների ժամանակահատվածին, իսկ Հ.Հ-ն և վերջինիս կերպարանափոխված թիմն այդ ամենի հետ որևէ կապ չունեն:

Ըստ ԱԱԾ-ի, այսօր ձերբակալված համալսարանական պաշտոնյաները ենթադրյալ հանցանքն իրականացրել են հենց Հ.Հ-ի պաշտոնավարման օրոք: Վերջիններիս՝ «կերպարանափոխված» լինելու կամ չլինելու վերաբերյալ, համեստորեն կլռեմ: Խնդիրն այլ է:

Նորմալ պետություններում նմանօրինակ սկանդալից հետո բուհի ղեկավարը հրաժարական կտար: Սակայն, այս դեպքում, ֆեյսբուքյան գրառումների համար քաղաքացիներին բազմաթիվ անգամ ոստիկանություն «քարշ տվող» ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունների վերաբերյալ լռում է: Լռում են նաև նրա կերպարանափոխված թիմի ներկայացուցիչները:

Ինչու՞ են նրանք լռում: Վարկածներ կան: Սակայն, դրանցից և ոչ մեկը «թիմի» և «թիմապետի» օգտին չեն: Հաշվի առնելով վերջիններիս էությունը, ամենատրամաբանական վարկածը՝ սպասողականությունն է: Նրանք սպասում են հերթական կերպարանափոխությանը, քանզի կերպարանափոխները երբեք հրաժարական չեն տալիս: Նրանց գործը սպասելն է»: 

Նմանատիպ նյութեր