955 դիտում
09:42 06-05-2024
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գրում է kommersant.ru-ն:
Բացի այդ, հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի նկատմամբ։
Քրեական օրենսգրքի կոնկրետ որ հոդվածի հիման վրա է հետախուզում հայտարարվել Ուկրաինայի նախկին նախարարների նկատմամբ, հայտնի չէ:
2018 թվականին Ավակովին Ռուսաստանի Դաշնությունում մեղադրել էին ՌԴ քաղաքացիների կողմից նախագահական ընտրություններում իրենց ձայնի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ 2022 թվականին հաղորդվել էր նաև, որ նա հետաքննվում է Դոնբասում հանցագործությունների համար։
Արսեն Ավակովը ղեկավարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը 2014–2021 թվականներին։ Մինչ այդ նա եղել է Գերագույն Ռադայի պատգամավոր, Խարկովի մարզային վարչության նախագահ։
Ավելի վաղ՝ մայիսին, Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր
1359 դիտում
17:27 27-02-2014
Յանուկովիչի և ՆԳՆ նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
2812 դիտում
21:37 11-09-2015
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է Արսեն Ավակովի սպանությունը
Այս բաժնից
2048 դիտում
14:49 21-11-2024
Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է
1177 դիտում
14:37 21-11-2024
Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1276 դիտում
22:17 20-11-2024
Կարսի մարզպետարանը բարեկարգում է Անիի ավերակներ տանող ճանապարհը