211652_close_icon
views-count7106 դիտում article-date 16:20 26-05-2019

Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Russia Today լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, հղի Մարգարիտա Սիմոնյանին թույլ չի տվել շամպայն խմել: Այս մասին հայտնում է Коммерсант-ը: Հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում՝ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ: «Ձեզ չի կարելի»,- ասել է Պուտինը՝ նկատելով, որ ամեն անգամ, երբ իրենք հանդիպում են,Սիմոնյանը հղի է լինում: Ի պատասխան ՌԴ առաջնորդի նկատողության՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ «դա հատուկ չի արել»: Պուտինն էլ շարունակել է՝ ասելով, որ հայտնի չէ, թե որն է ավելի կարևոր՝ երեխանե՞րը, թե՞ շքանշանները: «Ամենակարևորն այն է, որ նրանց կարողանանք դաստիարակել այնպես, որ նրանք էլ այս դահլիճում շքանշաններ ստանան»,- պատասխանել է 3-րդ երեխային սպասող RT-ի գլխավոր խմբագիրը:

Նմանատիպ նյութեր