211652_close_icon
views-count15182 դիտում article-date 12:16 20-12-2014

Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, երբեք ծնունդը չի նշել, գերեզմանոցում է այդ օրն անցկացրել, նվերներ չի ընդունել, ոչ մեկի կենացը չի խմել և թույլ չի տվել, որ իր կենացը խմեն, բայց այս տարի ինքն իրեն նվեր է անելու

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, երբեք իր ծնունդ չի նշել, նվերներ չի ընդունել, երբեք թույլ չի տվել իր կենացը խմել եւ ինքն էլ ոչ մեկի կենացը չի խմել: Իր ծննդյան օրն էլ միշտ գերեզմանոց է այցելել: Բայց այս տարի յուրովի կերպով նշելու է իր ծննդյան տարեդարձը եւ ինքն իրեն նվեր անելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: [b]-Պարոն Հակոբյան, լսել եմ, որ երբեք Ձեր ծննդյան տարեդարձը չեք նշել, բայց այս տարի բացառություն ենք անելու: Ինչո՞վ է պայմանավորված, որ երբեք ծնունդ չեք նշել: [/b] -Դա փոքրուց ձեւավորված սովորություն է: Նախկինում, երբ պաշտոնյա էլ էի, ունեի շատ թվով ենթականեր: Դե, նրանք կարծում էին, որ ըստ ավանդույթի պետք է պետերի ծնունդը նվերներով գնալ ու շնորհավորել: Հենց առաջին օրից ես արգելել եմ դա եւ թույլ չեմ տվել, ինչն անմիջապես իմ ենթակաների շրջանում տարածվեց եւ էլ ոչ ոք չհամարձակվեց նվերներ մատուցել: Դե, չեմ ուզեցել, որ ինչ-որ մեկն իր կամ ընտանիքի բերանից այդ կտրի եւ ինձ նվեր մատուցի: [b]-Բայց այս տարի բացառություն եք անելու, չէ՞: [/b] -Այո, ես ինքս ինձ նվեր եմ անելու: Իմ սցենարով գրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում այդ օրն եմ անելու: Դե, ես ասել եմ, որ փոքրուց երազել եմ ռեժիսոր դառնալ: Եվ այս կերպ ցանկանում եմ ինքս ինձ նվեր անել: [b]-Ասում են նաեւ, որ թույլ չեք տալիս ձեր կենացը խմեն:[/b] -Այո, ճիշտ է: Ես իմ ամբողջ կյանքում ոչ մեկի կենացը չեմ խմել եւ թույլ չեմ տալիս, որ իմ կենացը խմեն: Դրա մեջ շողոքորթություն եմ տեսնում, որը ինձ դուրեկան չէ: Եթե ինչ-որ մեկը կամ ես ինչ-որ մեկին ցանկանանք մեր ասելիքը ասել, կարող ենք դրանից դուրս էլ ասել: Բայց նաեւ չեմ մեղադրում կենացներ ասողներին: Հետո խմող էլ չեմ: Դրա մեջ մինչեւ երեք անգամ կարող ա սիրտս քաշի, խմեմ: [b]-Բա ինչպե՞ս եք Ձեր ծննդյան օրը անցկացրել: [/b] -Դե, միշտ ինձ համար աշխատանքային օր է եղել: Սովորական, ինչպես մնացած օրերը: Բայց այդ օրը պարտադիր գերեզմաններ եմ գնում: Այնտեղ մնում եմ մոտ մեկ ժամ, հիշում բոլոր նրանց, ովքեր ժամանակին իմ կողքին են եղել, իսկ այսօր չկան: Ամփոփում եմ իմ տարին` ճիշտն ու սխալը, բացթողումները: Գերեզմանոցում մի տեսակ հանգստանում եմ, ագրեսիան մեջիցս դուրս է գալիս: Գերեզմաններից հետո ես մի ուրիշ մարդ եմ դառնում: Հետո միայն գերեզմանոցում ես հասկանում, որ այնտեղ հանգչող մարդիկ որեւիցե բան չեն տարել իրենց հետ այս աշխարհից, ինչքան էլ որ պայքարել են, «գոնկա են մտել» լավ ապրելու եւ կուտակելու համար: [b]-Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի եւ անկեղծության համար: Թո՛ղ որ Ձեր բոլոր ցանկություններն իրականություն դառնան եւ փոխհատուցեն չընդունված նվերների բացը: [/b] -Ես էլ եմ շնորհակալ: -Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր