211652_close_icon
views-count12003 դիտում article-date 13:42 26-05-2019

Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով. NEWS.am

Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա։ Այս մասին [url=https://news.am/arm/news/514812.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն., եւ այժմ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ջ․ Ա․-ն, ամենայն հավանականությամբ, Ջիվան Աբրահամյանն է՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից մեկը, որ Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

Նմանատիպ նյութեր