211652_close_icon
views-count1046 դիտում article-date 16:22 04-06-2015

Դատախազի նկատմամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 29-ին դատական նիստի ընթացքում օրենքով սահմանված իր լիազորություներն իրականացնող մեղադրողի նկատմամբ ամբաստանյալի կողմից խուլիգանական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և սպառնալիքներ տալու դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով 04.06.2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: [b]Հայաստանի Հանրապետության Դատախազություն[/b]

Նմանատիպ նյութեր