Վիկտոր Սողոմոնյան. Սերժ Սարգսյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին. Tert.am
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/25/sargsyan-kocharyan/3008575]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տեսակցության էր եկել Սերժ Սարգսյանը»,-ասաց նա:
Հարցին՝ հանդիպման ընթացքում ի՞նչ է քննարկվել, Սողոմոնյանն ասաց՝ տեղյակ չէ. «Կարծում եմ՝ ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»:
Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դեռևս չի կարող ժամկետներ նշել, թե երբ երկրորդ նախագահը հանդես կգա հայտարարությամբ. «Առաջիկայում, այսքանը կարող եմ ասել»: