211652_close_icon
views-count32085 դիտում article-date 15:54 28-07-2018

Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ ասում են՝ Ռ. Քոչարյանը բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ. Վիկտոր Սողոմոնյան. News.am

Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են՝ դե, Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, փոխանցում է[url=https://news.am/arm/news/464002.html] News.am[/url]-ը։ Հարցին, թե պե՞տք է «մարտի 1»-ի գործում ներգրավվի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Երբ ես խոսում եմ հաշվեհարդարի մասին, ես նաեւ նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ կեղծ մեղադրանքներով: Դրվել է հստակ նպատակ՝ հասնելու նրա կալանավորմանը: Դուք մտածում եք, որ հիմա մարտի 1-ի գո՞րծն են բացահայտում, բացարձակապես: Ուղիղ հետապնդում է իրականացվում: Չեմ կասկածում, որ այս ճանապարհը տանում է դեպի ոչ մի տեղ: Այն խնդիրը, որը դրված կարող է լինել՝ բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, չկա, դրված չէ»: Նա ընդգծեց, որ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մենակ Միքայել Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի հետ ինչ-որ բան է արել. «Մի հարց տամ, մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են՝ դե, Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Էդ ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ներքաշում, էդ ո՞վ էր կիսառազմականացված ԵԿՄ-ին ներքաշում: Իսկ հիմա էդ մարդիկ ո՞ւր են: Ոչ մեկը չկա, ոչ մեկը մեղավոր չէ, արագ-արագ կալանավորում են Ռոբերտ Քոչարյանին, որ նայենք, ուրախանա՞նք»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/464002.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր