211652_close_icon
views-count3377 դիտում article-date 23:38 25-05-2019

Պուտինի վստահության վարկանիշը նվազագույնն է վերջին 13 տարվա ընթացքում

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) իրականացրած հարցման արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը նվազել է մինչև 31%: Դա 2006 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է, երբ ВЦИОМ-ը սկսեց իր կայքում հրապարակել հարցման արդյուքները: 2018 թվականի մայիսին նույն հարցումներով Պուտինի վստահության վարկանիշը կազմել էր 47,4%: Նախագահական վերջին ընտրությունների ընթացքում Պուտինի հանդեպ վստահություն էին հայտնել հարցվածների 57,2%-ը: Դրա հետ մեկտեղ Պուտինին նախկինի պես ռուսաստանցիները ամենաշատն են վստահում: Երկրորդ տեղում ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն է՝ 14,8%, երրորդը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է՝ 13%: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միայն հինգերորդն է՝ 7,6% և զիջում է ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիին՝ 8,8%: Միևնույն ժամանակ Պուտինի գործունեությանը հավանություն են տվել հարցվածների 65,8%-ը: Դմիտրի Մեդվեդևի վարկանիշն այստեղ կազմել է 38,4%:

Նմանատիպ նյութեր