51731 դիտում
13:20 25-05-2019
Ավտովթար Տավուշի մարզում. 33-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով կողաշրջվել է. 18-ամյա շրջանավարտը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մարգարյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Դավիթ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Դ. Եգանյանը Աչաջուր գյղուի 12-րդ դասարանի շրջանավարտ է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+