211652_close_icon
views-count89596 դիտում article-date 21:58 24-05-2019

Գեղարքունիքի մարզի ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հայտնաբերել են Երևանում Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանությունը կատարող 23–ամյա կասկածյալին. նա եղել է Սևանում գործող քոթեջներից մեկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Սևանի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի) ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցում գտնվող քոթեջներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Արթուր Մարկոսյանին: Վերջինս այս տարվա ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեր երկամսյա կալանքը: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և եթե նա ինքնակամ ներկայանար իրավապահներին կամ հայտնաբերվեր՝ կալանավորվելու էր: Երեկ Գեղարքունիքի մարզի ոստիկանների կողմից երբ հայտնաբերվել է, տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/19/1122712/?fbclid=IwAR2iGt7NN6Zuvd2cOh48xjMp7QyFoaWziV_piboZ-m3PkANcfpE0Z3XT3sA]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, ոստիկանոթյան գնդապետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Նավասարդյանի) գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արման Նահապետյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզել էին ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը։ Կասկածյալը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ էր, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չէինք հրապարակում։ Նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չէին ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած էր եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ ճիվաղը մոտեցել էր ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակոցներ արձակել Արարատ-2 ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ 23-ամյա կասկածյալին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ [b]Սպանության կասկածանքով կալանավորված՝ 23-ամյա Արթուր Մարկոսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0520863001558721140547727.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր