7580 դիտում
20:11 19-02-2015
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 63-ամյա կնոջ սպանությունը կատարող կասկածյալին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 19-ին, սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Երջանիկ Գևորգյանի կողմից ձերբակալվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմեն Խանաղյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2014 թ-ի հունվարի 27-ին ժամը 21:30-ի սահմաններում Տաշիր քաղաքում 63-ամյա Զոյա Մկրտչյանին սպանելու մեջ: Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Զոյա Մկրտչյանի դիակի վրա հայտաբերվել էին բռնության հետքեր:
Փաստի առթիվ 2014 թ-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական վարչության Տաշիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Տաշիրի բաժնի (բաժնի պետ Արտակ Հովհաննիսյան), Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության (վարչությն պետ Թաթուլ Շուշանյան) աշխատակիցների կողմից կատարված և սպանության մի շարք հանգամանքներ ճշտելուց հետո, որպես կասկածյալ է ներգրավվել Ա. Խանաղյանը: Վերջինս, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախկինում եղել է դատապարտված՝ գողություն կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
649 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
826 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով